A
A
«Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է Վաղարշապատի ընտրություններին
Աջակցիր «Ա1+»-ին«Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու նոյեմբերի 16-ի ընտրություններին:
Մենք թույլ չենք տա, որ գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք ռուսահպատակները փորձեն Հայաստանի Հանրապետությունը տանել միութենական պետություն: Հայաստանի անվտանգությունը և անկախությունը վաճառքի ենթակա չեն:
Վաղարշապատը Գյումրի 2 չի դառնալու:
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ
Քաղաքագետ Հարություն Մկրտչյանն էլ գրառմամբ տեղեկացրել է, որ «Հանրապետություն» կուսակցության ցուցակը ինքն է գլխավորելու։
«Ցուցակը կգլխավորեմ ես։ Գյումրի 2 թույլ չենք տալու։ Լավ ա լինելու ժողովուրդ ջան»,- գրել է Մկրտչյանը։
Ավելի վաղ «Ժառանգություն» կուսակցությունն էր հաստատել Արկադի Փայտյանի առաջադրումը՝ որպես Վաղարշապատի քաղաքապետի թեկնածու։