Բացել լրահոսը Փակել լրահոսը
556328927_1117526313803296_8837432640560618485_n
A A
Պաշտոնական

ՀՀ ԱԽ քարտուղարն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը քննարկել են վաշինգտոնյան համաձայնությունները

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:
 
Զրուցակիցները քննարկել են Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրերի իրագործմանն ուղղված քայերի ընթացքը:
 
Հանդիպմանը նաև անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: