«Տուրիստը, որ ցեմենտը տեսավ, էլ կգա՞»․Երնջատափում ու Շողակնում դեմ են ցեմենտի մինի գործարանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀանրային լսումները Ապարան խոշորացված համայնքի 2՝ Շողակն և Երնջատափ բնակավայրերում՝ ցեմենտի մինի գործարանի բացման վերաբերյալ, անցել են բուռն մթնոլորտում։
Մինչ լսումները նախաձեռնող «Նորթ Ինվեստ» ըներության ներկայացուցիչները վստահեցրել են, որ տեղի բնակիչների համար մեծաթիվ աշխատատեղեր են բացելու՝ բարձր աշխատավարձով, չեն վնասելու շրջակա միջավայրին, Շողակն ու Երնջատափ բնակավայրերի բնակիչները դեմ են արտահայտվել ցեմենտի գործարանի բացմանը՝ հիմնավորելով, որ իրենց տարածաշրջանը վերածվել է ակտիվ տուրիստական գոտու և ցանկացած արտադրական գործունեություն բացասաբար կարող է անդրադառնալ դրա վրա։
Երնջատափի դպրոցականները պաստառներով են եկել լսումների ու շուրջ 200 բնակչի ստորագրություններով փաստաթուղթը հանձնել Ապարանի համայնքապետի տեղակալ Հրայր Մկրտչյանին։ Մանրամասները՝ տեսանյութում։