Բացել լրահոսը Փակել լրահոսը
default (2)
A A
Հասարակություն

Մարմարիկում վերամբարձ կռունկը կողաշրջվել ու ընկել է կռունկավարի վրա․ վերջինը տեղում մահացել է. Shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Մարմարիկ գյուղում վերամբարձ կռունկը ընկել է կռունկավարի վրա և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ վերամբարձ կռունկը բեռ բարձրացնելիս կորցրել է հավասարակշռությունը, կողաշրջվել և ընկել խցիկի վրա, որտեղ գտնվելիս է եղել կռունկավարը, ինչի հետևանքով վերջինը տեղում մահացել է։

Փրկարարները, պարեկները ու քաղաքացիները մեծ դժվարությամբ կարողացել են մահացածին դուրս բերել և մոտեցնել դիատարին։