Սամվել Կարապետյանը նույնիսկ ԱԱԾ մեկուսարանից կարևոր և առաջնային ծրագրեր է մշակում․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՕրերս հրապարակվել էր Սամվել Կարապետյանի հերթական ուղերձը, որը մասնավորապես վերաբերում էր երիտասարդ տաղանդներին աջակցելուն և արտագաղթելու մտքից նրանց հետ պահելուն։
«Արդեն 101 օր է՝ Սամվել Կարապետյանը գտնվում է ապօրինի կալանքի տակ, սակայն նույնիսկ ԱԱԾ մեկուսարանից նա կարևոր և առաջնային ծրագրեր է մշակում, որոնք որ մեր թիմով փորձում ենք ներկայացնել հանրությանը,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը։
Նրա խոսքով՝ շփվելով Սամվել Կարապետյանի հետ, հասկացել է, որ վերջինս, այսպես ասած, երեք թուլություն ունի՝ հայրենիք, եկեղեցի և երիտասարդություն։
«Մենք երեք միլիոն բնակչություն ունեցող ազգ ենք, ու երբ ի հայտ են գալիս Հենրիխ Մխիթարյանի ու Լևոն Արոնյանի նման լեգենդներ, պետք է ամեն ինչ անել, որ նրանք այլ երկրների դրոշների տակ հանդես չգան։ Տեսեք, Օլիմպիական խաղերի, Աշխարհի, կամ Եվրոպայի առաջնություններում ինչքան մարզիկներ կան, ումազգանունները յան են, բայց բարձրացնում են այլ երկրների դրոշներ։ Սա իրոք լուրջ խնդիր է։ Ե՞րբ են բարձրացնում երկրի դրոշն, ու հնչում է հիմնը՝ պաշտոնական այցերի նաև մարզիկների հաղթանակի դեպքում։
Պարոն Մխիթարյանը ներկայացրեց նաև իրենց առաջնային ծրագրերը կապված, մասնավորապես, մարզադպրոցների ու մարզիչների հետ։
Մանրամասն՝ տեսանյութում։