Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՀՀ ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի ասուլիսը (տեսանյութ)

Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, անդրադառնալով Վաշինգտոնում օգոստոսի 8-ին նախաստորագրված Հայաստան–Ադրբեջան խաղաղության համաձայնագրին, նշեց, որ իրենք միշտ աջակցել են այս գործընթացին։ Նրա խոսքով՝ փաստաթղթում շեշտված հինգ սկզբունքները՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, փոխադարձություն, իրավազորություն և սահմանների անխախտելիություն, համապատասխանում են նաև Իրանի դիրքորոշմանը։ Սոբհանին ընդգծեց, որ մնացած հարցերը դեռ քննարկման փուլում են, սակայն Հայաստանի իշխանությունները վստահեցրել են, որ որևէ քայլ չեն անի, որը չի բխի երկու երկրների շահերից։