Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2025-09-26 174937
A A
Հասարակություն

Փարաքարի սպանությունը միջանձնային հարցերի հետ է կապված, փետրվարյան դեպքերի շարունակությունն է․ փոխոստիկանապետ․ 24News (տեսանյութ)

Փարաքարի համայնքապետի սպանությունը միջանձնային հարաբերությունների հետ է կապված, փետրվարյան դեպքերի շարունակությունն է։ Այս մասին 24News-ին հայտնել է փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանը։

«Մերձավանում կատարված սպանության դեպքով ձերբակալված անձ կա, առաջիկայում հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ։ Բազմաթիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ենք իրականացրել։ Դեպքը կապված է միջանձնային հարաբերությունների հետ, փետրվարյան դեպքերի շարունակությունն է»,- ասել է նա։

Վարդանյանի խոսքով, քաղաքական որևէ էլեմենտ չկա այս դեպքի շրջանակներում։

Նշենք, որ սպանության վարկածներից մեկը հնարավոր վենդետան է՝ կապված ամիսներ առաջ Մերձավանի համայնքապետ Մհեր Ախտոյանի մասնակցությամբ վիճաբանության ժամանակ նրա հորաքրոջ որդու՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանի սպանության հետ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում