Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նարեկ Կարապետյան 2
A A
Քաղաքականություն

Տնօրենների խորհրդի տեղակալի աշխատավարձն էլ փոխանցել եմ բարեգործական նպատակներով. Նարեկ Կարապետյան

Մի քանի ՔՊ-ական տիկնայք գրել են, թե իբր մինչև ՀԷՑ-ի Տնօրենների խորհրդի նախագահ նշանակվելս (որտեղ, աշխատավարձ չեմ ստանում իմ ցանկությամբ), տարիներ շարունակ որպես նախագահի տեղակալ աշխատավարձ եմ ստացել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Մի քիչ տխուր լուր

Ստորև կցում եմ անդորրագրերը, որտեղ հստակ երևում է, որ Տնօրենների խորհրդի տեղակալի աշխատավարձն էլ փոխանցել եմ բարեգործական նպատակներով՝ «Տաշիր Բարեգործական»-ին։

Այս անգամ էլ չկպավ։

Ի դեպ Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա »,– գրել է նա։