ՊԵԿ-ը հրավիրում է իրազեկման հանդիպումների՝ եկամուտների տարեկան հայտարարագրի վերաբերյալ
Աջակցիր «Ա1+»-ինՀայտարարություն
Հոկտեմբերին շարունակվում են ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան
հայտարարագրման իրազեկման հանդիպումները
Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրման հանրային իրազեկման կարևորությունը և քաղաքացիների հետաքրքրվածության լայն շրջանակը, շարունակում է հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումները նաև հոկտեմբերին։ Հիշեցնենք, որ իրազեկման հանդիպումներն անցկացվում են Երևանում, որոնց ընթացքում ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության աշխատակիցները ֆիզիկական անձանց ծանոթացնում են եկամուտների տարեկան հայտարարագրի ներկայացման գործողություններին և լրացման քայլերի հաջորդականությանը։ Միաժամանակ, հանդիպումների ընթացքում, քաղաքացիներն ունեն իրազեկմանը զուգահեռ հայտարարագիրը տեղում լրացնելու հնարավորություն։ Հանդիպումներն անցկացվում են համացանցին միացված համակարգիչներով առկա դահլիճում։
Ովքեր կարող են մասնակցել
Իրազեկման հանդիպումներին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, ովքեր պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր, ինչպես նաև ցանկանում են հայտարարագիրը լրացնել անմիջապես իրազեկման հանդիպման ընթացքում։
Երբ և որտեղ են անցկացվում իրազեկումները
Իրազեկման հերթական հանդիպումները կանցկացվեն՝ հոկտեմբերի 1-ին, 3-ին, 8-ին, 10-ին, 15-ին, 17-ին, 22-ին, 24-ին, 29-ին և 31-ին։
Սկիզբը՝ ժամը 16։00-ին։
Վայրը՝ ք․ Երևան, Կոմիտաս 35։
Ինչպես դիմել
Հանդիպումներին մասնակցելու համար քաղաքացիները պետք է նախապես ուղարկեն իրենց տվյալները [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նշելով անուն ազգանունը, ՀԾՀ-ն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն:
Միաժամանակ, Կոմիտեն հիշեցնում է՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացի պատշաճ կազմակերպման և իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով, տարբեր ձևաչափերով շարունակվում են նաև իրազեկման միջոցառումները Երևանում և մարզերում՝ ֆիզիկական անձանց և կազմակերպությունների աշխատակիցների համար։ Մանրամասները՝ այստեղ։
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին