A
A
Ըստ ռուսական զլմ-ների՝ ԼՂ նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանն ինքնասպան է եղել Սանկտ Պետերբուրգի ՀՀ հյուպատոսությունում
Աջակցիր «Ա1+»-ինՌուսական լրատվամիջոցներն ու տելեգրամ ալիքները հայտնում են, որ ԼՂ նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանը, ով հետախուզվում էր փողերի լվացման գործով, ինքնասպան է եղել Սանկտ Պետերբուրգի ՀՀ հյուպատոսությունում։
Այլ մանրամասներ չեն նշվում։
Ավելի վաղ «Փաստինֆոն» գրել էր, որ իրենց հետ կապ է հաստատել Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանը՝ հայտնելով, որ գտնվում է Սանկտ Պետերբուրգի ՀՀ հյուպատոսարանում։
«Վերջին 1 ամսվա ընթացքում ՌԴ հատուկ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են, տարել ոստիկանություն, փաստաղթեր ստուգելու, քանի որ Հայաստանը հետախուզում է հայտարարել իմ նկատմամբ։ Ես կամավոր ցանկանում եմ, որ ինձ արտահանձնեն Հայաստան»,-ասել է նա։
Հարցին, թե Հայաստանում իր նկատմամբ քրեական հետապնդում է հայտարարված՝ մտավախություն չունի՞, որ այստեղ իրեն ձերբակալություն է սպասվում՝ Ավագյանն ասաց, որ իր նպատակը հենց դա է։ «Թող ձերբակալեն ու քննություն իրականացնեն, հետո դատարանը կորոշի՝ մեղավոր եմ, թե ոչ»,-հայտնել է Ավագյանը։
Ավագյանը հետախուզվում էր Երևանում սահմանի անօրինական հատման և փողերի լվացման համար։