A
A
Բյուրական գյուղում այրվել է ավտոմեքենա
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 19-ին, ժամը 05։33-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրական գյուղում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 31-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։25-ին, մարվել՝ 06։35-ին։ Ավտոմեքենան այրվել է։