Արմավիրի քրեական ոստիկաններն ապօրինի հանքարդյունաբերության դեպք են բացահայտել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն Արտամետ գյուղի վարչական տարածքում իրականացնում է ընդերքի ապօրինի արդյունահանում: Սեպտեմբերի 13-ին տեղեկությունը ստուգվեց Բաղրամյանի համայնքային ոստիկանների հետ:
Տեղում աշխատում էր էքսկավատոր, հայտնաբերվեց նաև ավազակոպճագլաքարային խառնուրդով բեռնված երեք խոշոր բեռնատար: Վարորդները ձերբակալվեցին ու տեղափոխվեցին վարչություն, իսկ բեռնատարները` պահպանվող հատուկ տարածք: Կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածները ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: