Բացել լրահոսը Փակել լրահոսը
547671967_1169744945178856_955595330851319040_n
A A
Պաշտոնական

Ռոստովյան փողոցում մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել է

Սեպտեմբերի 12-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Երևանի Ռոստովյան փողոցում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 79-ամյա մի տղամարդու, որը մահացել էր: Վրաերթ կատարած վարորդը պատահարի վայրից դիմել էր փախուստի:

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մահվան ելքով վրաերթը, իր վարած «ԿամԱԶ» բեռնատարով, կատարել է Երևանի բնակիչ 63-ամյա տղամարդը: Նա Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Էրեբունու բաժին։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։