Միքայել արքեպիսկոպոսի գործով եզրափակիչ դատավարությունը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որը մեղադրվում է իշխանության զավթման կոչի համար, դատարանում հայտարարել է, որ «սա քաղաքական պատվեր է իշխանության կողմից»։
Նա հավելել է, որ նպատակն իրեն վարկաբեկելն է, բայց ինքը շարունակելու է «ծառայել գերբին ու դրոշին, որոնք ոմանք արատավորում են»։
«Ես համոզված եմ, որ բոլորը գիտեն ես անմեղ եմ՝ ներառյալ մեղադրող կողմը, ներառյալ հարգարժան դատարանը, ներառյալ նրանք, ովքեր պատվիրատուն են: Ես ոչ մի դավադիր խոսք որևէ տեղ չեմ ասել, դա վկայում է նաև օրագիրս. քթները մտցրին նաև օրագրի մեջ, այսինքն՝ իմ մտքի մեջ, որտեղ իրավունք չունեին մտնելու, բայց այնտեղ էլ բան չգտան»,-ասել է նա։
Նիստի ընթացքում Միքայել սրբազանի փաստաբան Արա Զոհրաբյանը, նախքան պաշտպանական ճառով հանդես գալը, կրկին միջնորդել է բացարկ հայտնել դատավոր Արմինե Մելիքսեթյանին։ Սակայն այս միջնորդությունը մերժվել է։