Մոսկվան ՀՀ–ից և Ադրբեջանից քայլեր է ակնկալում «3+3»-ի հանդիպման համաձայնեցման համար
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանից և Ադրբեջանըից քայլեր է ակն կալում «3+3» ձևաչափի շրջանակում արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպման ժամկետների համաձայնեցման համար։
«Մենք սպասում ենք ադրբեջանցի և հայ գործընկերներից գործուն քայլեր՝ հնարավորինս արագ համաձայնեցնելու այս հարթակի ("3+3" - խմբ.) մասնակից երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հաջորդ հանդիպման վայրն ու ժամկետները և մեր կողմից ևս հաստատում ենք պատրաստակամությունը՝ գործընկերներին աջակցելու բոլոր հարցերի շրջանակում», — ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։
Առաջին հանդիպումը փոխարտգործնախարարների մակարդակով տեղի է ունեցել Մոսկվայում 2021 թվականի դեկտեմբերին։ Երկրորդ հանդիպումը, որն առաջինն էր արտգործնախարարների մակարդակով, անցկացվել է Թեհրանում 2023 թվականի հոկտեմբերին։ Վերջին հանդիպումը կայացել է 2024 թվականի հոկտեմբերի 18-ին Ստամբուլում։