Ճանապարհների իրազեկող արագաչափերը․ խախտում չեն արձանագրում, վարորդը չի տուգանվում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին
ՆԳ նախարարությունը շարունակում է կանխարգելիչ միջոցառումները․ տեղադրվել են իրազեկող արագաչափեր

Ճանապարհների իրազեկող արագաչափերը՝

Խախտում չեն արձանագրում

Վարորդը չի տուգանվում
Այս արագաչափերը՝

Իրազեկում են,

Ուշադրություն են հրավիրում:
Եթե արագաչափի ցուցատախտակին արագությունը նշվում է՝

Կանաչ գույնով – նշանակում է, որ ընթանում եք թույլատրելի արագությամբ։

Կարմիր գույնը – նախազգուշացում է, որ գերազանցել եք սահմանված արագությունը, և անհրաժեշտ է անհապաղ նվազեցնել ընթացքի արագությունը։

Հարգելի՛ վարորդներ, ՆԳ նախարարությունը հորդորում է չգերազանցել սահմանված արագությունը, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները՝ վտանգի տակ չդնելով երթևեկության մասնակիցների՝ Ձեր, ուղևորների և հետիոտների կյանքն ու առողջությունը։