Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հենրիխ Մխիթարյան
A A
Սպորտ

Փորձելու եմ հետ բերել Հենրիխ Մխիթարյանին. Եղիշե Մելիքյան

Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ մարզիչ Եղիշե Մելիքյանը Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ փորձելու է հետ բերել հավաքականին նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
 
«Մխիթարյանի հետ հաճախ շփվում ենք, այսօր էլ ենք խոսել: Ուզում եմ գնալ Իտալիա ու նրա հետ նստել խոսել, անպայման փորձելու եմ հետ բերել»,–ասել է Մելիքյանը: