Բացել լրահոսը Փակել լրահոսը
Wizz-Air
A A
Հասարակություն

Wizz-ը պաշտոնապես դիմել է ՀՀ ՏԿԵՆ՝ աջակցության ծրագրից օգտվելու համար. այն առայժմ միակ դիմումատուն է․ Առավոտ

Հայաստանյան շուկայում շարունակ ընդարձակվող գործունեությամբ աչքի ընկնող եւ Երեւան քաղաքի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բազավորվող հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերությունը սեպտեմբերի 3-ին դիմել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն՝ Կառավարության սահմանած դեպի ՀՀ օդային ճանապարհով ուղեւորափոխադրումների օժանդակմանը միտված սուբվենցիոն ծրագրից օգտվելու համար, սեպտեմբերի 8-ին Aravot.am-ին հայտնեցին ՏԿԵ նախարարությունից՝ հավելելով, որ միակ դիմումատուն առայժմ Wizz-ն է։

Ըստ էության՝ ծրագրից շահելու Wizz Air-ի միակ խոչընդոտը դեպի Գյումրի թռիչքների բացակայությունն էր, սակայն սեպտեմբերի 30-ից Wizz-ը Հայաստանի հյուսիսային մայրաքաղաքը կկապի Կիպրոսին՝ սպասարկելով Լառնակա-Երեւան-Լառնակա ուղղությունը՝ շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ։

Այսպիսով՝ դեպի Երեւան նոր ուղղություններից թռչող օդանավերի յուրաքանչյուր ուղեւորի համար Կառավարությունը Wizz-ին կփոխանցի 20 հազար ՀՀ դրամ, դեպի Գյումրի յուրաքանչյուր ուղեւորի համար՝ 15 հազար ՀՀ դրամ։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում