A
A
Աբովյան քաղաքի սննդի կետերից մեկում հայտնաբերվել են 2 եղբայրների մարմինները
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ սեպտեմբերի 7-ին, առեղծվածային և ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում գտնվող արագ սննդի կետում հայտնաբերվել են երկու կախված տղամարդու դիեր։
Տեղեկությունը հաստատել են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցները, ինչպես նաև Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները։
Ըստ նախնական տվյալների՝ մահացածները հարազատ եղբայրներ են։ Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։