Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Սպորտ

Եղիշե Մելիքյանի և Էդուարդ Սպերցյանի նախախաղային ասուլիսը (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը Պորտուգալիայի դեմ. Մելիքյան․ «Մենք ունենք մեր պլանը»

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Պորտուգալիայի հետ կայանալիք խաղից առաջ նշեց, որ մրցակիցը Եվրոպայի ամենաուժեղ թիմերից է, սակայն հայկական կողմն ունի իր պլանը․
«Այո, նրանց թույլ կողմերը քիչ են, բայց դրանք կան, և մենք կփորձենք օգտվել դրանցից ու փակել ուժեղ կողմերը»,– ասաց Մելիքյանը։

Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Ռուբեն Դիաշը իր հերթին ընդգծեց, որ ուսումնասիրել են Հայաստանի խաղերը և գիտեն՝ մեր թիմը հուսալի է պաշտպանությունում և վտանգավոր հակագրոհներ է կազմակերպում․ «Մենք պատրաստ ենք և կփորձենք հակախաղ գտնել»։

2026 թ․ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջին հանդիպումը Հայաստանի և Պորտուգալիայի միջև կանցկացվի վաղը՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։