Հանկարծամահ է եղել անվանի կինոօպերատոր Արտավազդ Խաչատուրյանը
Աջակցիր «Ա1+»-ինՀանկարծամահ է եղել անվանի կինոօպերատոր, Հայաստանի կինոգործիչների միության և կինոօպերատորների գիլդիայի անդամ, բազմաթիվ սիրված ու ճանաչված ֆիլմերի օպերատոր Արտավազդ (Արտո) Խաչատուրյանը։
Այս մասին հայտնում են Հայաստանի կինոգործիչների միությունից։
Ցավով տեղեկացանք, որ հանկարծամահ է եղել կինոօպերատոր, Հայաստանի կինոգործիչների միության անդամ, Հայաստանի կինոօպերատորների գիլդիայի անդամ, բազմաթիվ սիրված ու ճանաչված ֆիլմերի օպերատոր ԱՐՏԱՎԱԶԴ (ԱՐՏՈ) ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ։
Անհավատալի է, անիրական։
ԱՐՏՈՅԻ կորուստը մեծ ցավ պատճառող կորուստ է, մշակութային կորուստ, լավ մարդու, լավ ընկերոջ, լավ գործընկերոջ կորուստ։
ԱՐՏՈՆ դեռ 62 տարեկան էր և շատ անելիքներ ուներ թե արվեստում, թե իր ընտանիքի ու մտերիմների համար։
Ցավակցում ենք մեր սիրելի գործընկերոջ ընտանիքի անդամներին, մտերիմներին, հարազատներին, կինոհանրությանը, արվեստի մարդկանց։