A
A
19:31-ի դրությամբ Ազատության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 4200 մարդ․ ԻՔՄ
Աջակցիր «Ա1+»-ինԻՔՄ հաղորդագրությունը սեպտեմբերի 2-ին Երևանում կայացած հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ․
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին Երևանի Ազատության հրապարակում ժամը 18:30-ից մեկնարկել էր Արցախի Հանրապետության օրվան նվիրված միասնության հանրահավաքը։
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:31-ի դրությամբ Ազատության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 4200 մարդ:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
