A
A
Ամբողջությամբ իմ ընտանիքի միջոցներով ենք կառուցել «Արցախի կանչը» հուշահամալիրը Եռաբլուրում․ Վանեցյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ես ողջ ընդդիմության անունից չեմ կարող խոսել․ կարող եմ խոսել միայն իմ ղեկավարած քաղաքական ուժի և մեր ծրագրի մասին, բայց այսօր դրա տեղը չէ»,– սեպտեմբերի 2-ին Եռաբլուրում «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողության ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նա հավելեց, որ անպայման կմասնակցի այսօրվա հանրահավաքին․ «Չկա մի հանրահավաք վերջին հինգ-վեց տարիների ընթացքում, որին ես մասնակցած չլինեմ»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ընդդիմությանը քաղաքականապես ոչնչացնելու վերջնական փուլ է մտնում և դա հնարավոր է ընտրություններով, Վանեցյանը պատասխանեց․ «Վստահ եմ՝ կհաջողվի»։