Բացել լրահոսը Փակել լրահոսը
0158-800x450
A A
Քաղաքականություն

Էրդողանն ու Իրանի նախագահը քննարկել են Հարավային Կովկասում «խաղաղության գործընթացը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 1-ին Չինաստանում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ:

«Շանհայի համագործակցության կազմակերպության» (ՇՀԿ) անդամ պետության ղեկավարների խորհրդի 25-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են Թուրքիա-Իրան երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային ու գլոբալ զարգացումները։

Կողմերը քննարկել են Թուրքիա-Իրան երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային ու համաշխարհային զարգացումները։

Էրդողանը նշել է, որ Թուրքիայի ու Իրանի միջև համագործակցությունը մի շարք ոլորտներում, հատկապես՝ էներգետիկ ոլորտում ծառայում է ընդհանուր շահերին։

Թուրքիայի նախագահը, ընդգծելով, որ  Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն օգտակար են, հայտնել է, որ Թուրքիան  այդ հարցում շարունակելու է աջակցել վերջինիս։

Նախագահները մտքեր են փոխանակել Սիրիայում տիրող իրավիճակի, Գազայի դեմ Իսրայելի հարձակումների և Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի վերաբերյալ։

Թուրքիայի նախագահը Մասուդ Փեզեշքյանի հետ զրույցում հայտարարել է նաև, որ այն ինչ Գազայում իրականացվում է Իսրայելի կողմից, ոչ մի բացատրություն չունի:

Հրապարակվել է նաև հանդիպմանը մասնակցած Թուրքիայի պետպաշտոնյաների կազմը:

Նրանք են՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, էներգետիկայի և բնական հանածոների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջըրը, առևտրի նախարար Օմեր Բոլաթը և նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը:

Ermenihaber