A
A
Վթար Տավուշի մարզում. 10 տուժածներից 4–ն անչափահասներ են
Աջակցիր «Ա1+»-ինՎիրավորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի ԲԿ:
Տավուշի մարզում այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել, կա 10 վիրավոր, որից 4–ը` անչափհասներ: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Կայքի տեղեկություններով` վթարը տեղի է ունեցել այսօր` ժամը 16:30–ի սահմաններում։ Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհին՝ Դիլիջանի թունելի հարևանությամբ, բախվել են «Toyota Land Cruiser» և «Hyundai X35» մակնիշի ավտոմեքենաները:
10 տուժածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի ԲԿ: Նրանցից մի քանիսին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները՝ իրենց անձնական օգտագործման ավտոմեքենաներով:
Հրշեջ–փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, հետո դրանք տեղափոխվել են ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդների և վիրավորների ինքնությունը պարզվում է: