Բացել լրահոսը Փակել լրահոսը
default (4)
A A
Հասարակություն

Կասկածյալը դեպքից հետո մեկնել է Իրան, ապա ժամեր անց վերադարձել Հայաստան

Երեկ՝ օգոստոսի 28–ին, օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ  Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի շենքերից մեկում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված փողոցի 6-րդ շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է նույն տան բնակիչ 49-ամյա Ռոման Ա․-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր, այդ թվում հարվածներ գլխի հատվածում։

Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Սյունիքի մարզի քրեական ու համայնքային  ոստիկանները և ՊԾ գումարտակի պարեկները, ապա նրանց միացած քննիչները հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում պարզել են ենթադրյալ սպանություն կատարողի ինքնությունը, ով սպանությունից կարճ ժամանակ անց Մեղրիի անցակետով հատել է Հայաստանի սահմանը, գնացել է Իրան  ու այսօր՝ օգոստոսի 29-ին, Իրանից Հայաստան վերադառնալիս ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կողմից ձերբակալվել և ներկայացվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն։