A
A
Մենք ունենք այն կամքը, որ կարող ենք անցնել դրա միջով․Կարապետյանը՝ հնարավոր հետապնդումների մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄենք բոլորս ունենք այն կամքը, որ կարող ենք անցնել դրա միջով, ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող-ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք մտավախություն չունեն հնարավոր քաղաքական հետապնդումների։
«Այն ճանապարհը, որով շարժվում ենք, գինն է այդ ճանապարհի»,- ասաց նա։
Անդրադառնալով հարցին, թե ինչու ապաքաղաքական շարժումով սկսեցին՝ Կարապետյանն ասաց, որ իրենք կարող են ավելի շատ մասնագետների կարող են ներգրավել ապաքաղաքական շարժմամբ։
«Սա շարժում է պրոֆեսիոնալների, իսկ հետագայում՝ կուսակցությունը և քաղաքական հայտը անպայման լինելու են, լինելու է ծրագրային առումով պատրաստված»,- ասաց նա։