A
A
Ստորագրող երեք անձանցից միայն ԱՄՆ նախագահը չի խաբել հայ ժողովրդին․ Կարապետյանը՝ խաղաղության պայմանագրի նախաստորագրման մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մեր ձևով» շարժման համակարգող-ղեկավար Նարեկ Կարապետյանն անդրադաձավ արտաքին հայեցակարգին ու նշեց, որ շարժումը, 5 ձեւավորվելիք խմբերի մեջ, ունի արտաքին հայեցակարգ մշակող խումբ։
«Շատերն են հարցնում՝ ինչու մենք դեռ կարծիք չենք հայտնել խաղաղության պայմանագրի նախաստորագրման մասին։ Կա մի քանի մտավախություն, որը պետք է ուսումնասիրվի մասնագետների կողմից։ Ամենամեծ մտավախությունը, որ ստորագրող երեք անձանցից միայն ԱՄՆ նախագահը չի խաբել հայ ժողովրդին։ ՄԵնք պետք է ուսումնասիրենք, տեսնենք, ու եթե իրական խաղաղություն լինելու է, արտաքին քաղաքականության մոդելը լինելու է մի ձև, եթե չի լինելու, և այս ամենը խոստում է, մոդելը լինելու է ուրիշ ձև»,- ասաց նա։