Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Արարատցիներն ընտրել են ԲԵՍԹ ԼԱՅՖԸ (տեսանյութ)

«Բսթ լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնը դարձել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական բժշկական գործընկերը:

Համագործակցության շրջանակում «Արարատի» ֆուտբոլիստները իրենց պարբերական բժշկական ստուգումները կանցնեն «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնի նորաբաց պոլիկլինիկայում։ Բացի այդ, ակումբի խաղերի ժամանակ ստադիոնում կհերթապահի «Բեսթ Լայֆի» շտապօգնության բրիգադը։

Այս համագործակցությունը հնարավոր է դարձել Ազգային բժշկական պալատի աջակցությամբ։