Բացել լրահոսը Փակել լրահոսը
gukesh-aronian
A A
Սպորտ

Արոնյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան աշխարհի չեմպիոնի հետ (տեսանյութ)

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտին է մոտենում «Grand Chess Tour»-ի «Sinquefield Cup 2025» դասական շախմատի մրցաշարը, որտեղ կայացել են 8-րդ տուրի պարտիաները:

 Լևոն Արոնյանը 8-րդ տուրում կրկին կիսեց միավորը մրցակցի հետ:

Այս անգամ Արոնյանն ուժերը չափեց աշխարհի չեմպիոն հնդիկ Գուկեշ Դոմարաջուի հետ: Պարտիան ավարտվեց 77-րդ քայլին:

Այժմ Արոնյանն ունի 4,5 միավոր: Առաջատարներն ունեն 5-ական միավոր: