A
A
Մխիթարյանի Ինտերը վստահ հաղթանակ տարավ Տորինոյի նկատմամբ՝ 5։0 (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի 2025/26 առաջնության առաջին տուրում «Ինտերը» սեփական դաշտում ջախջախեց «Տորինոյին»՝ 5։0 հաշվով։
Միլանցիների կազմից դուբլի հեղինակ դարձավ Մարկուս Տյուրամը, իսկ մեկական գոլ խփեցին Ալեսանդրո Բաստոնին, Լաուտարո Մարտինեսը և Անժ–Յոան Բոնին։
Այս հաղթանակից հետո «Ինտերը» 3 միավորով գլխավորում է Սերիա A-ի մրցաշարային աղյուսակը, իսկ «Տորինոն» զրոյական հաշվով հայտնվել է վերջին՝ 20-րդ հորիզոնականում։
Հանդիպման մեկնաբաններից մեկը հատուկ անդրադարձավ նաև Հենրիխ Մխիթարյանին՝ ասելով․ «Մխիթարյանին արդեն 36 է, բայց նա դեռ նորեկի պես թարմ է»։
Հաջորդ խաղում «Ինտերը» օգոստոսի 31-ին կմրցի «Ուդինեզեի» դեմ։