Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Տնտեսություն

Ինչպես ամեն դպրոցի շինարարությունը թանկացավ 1 Մլն $-ով․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

«Ո՞ւմ հաշվին են կառուցվում ճանապարհներն ու դպրոցները․ ինչ է պետական պարտքը» վերտառությամբ հերթական տեսաուղերձով է հանրությանը դիմել «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։

․․Ըստ նրա՝ այդ հայտնի դեպքից հետո մինչ օրս 128 դպրոցի մրցույթ է տեղի ունեցել և 128 դպրոցի մեջ մեր երկիրը 120 մլն դոլար փող է կորցրել միայն կախիչ օպերացիայի համար։ «Շատ թանկ նստեց մեզ վրա կախիչ օպերացիան և շատ թանկ է ամեն անգամ նստում մեզ վրա մեր երկրի ղեկավարի էմոցիոնալ պահվածքը։ Հարյուրավոր են այն օրինակները, երբ պետական կառավարիչները սխալ որոշումների հետևանքով տասնյակ-միլիոնների վնաս են տվել պետությանը, և նրանք ոչ մի պատասխանատվություն չեն կրում դրա համար»,- հավելեց «Տաշիր» խմբի փոխնախագահը և շեշտեց պատասխանատվություն կրելու մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտությունը՝ աշխատավարձերի ֆոնդերի աճ, կամ նվազման տարբերակով։