A
A
Արգավանդի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ օգոստոսի 20-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղի Շիրակի կամրջի տակ՝ Արգավանդ գյուղի վարչական տարածքում, Հրազդան գետի ափային հատվածում դի կա, գրում է Shamshyan.com-ը։
Դին հայտնաբերվել է Արարատի մարզի վարչական տարածքում, ինչից հետո Երևանի քրեական ոստիկաններն ու Մալաթիայի համայնքային ոստիկանները տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել են Մասիսի ոստիկանները։
Փրկարարները դուրս են բերել տղամարդու մարմինը և մոտեցրել դիատարին։
Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննչական բաժինը պարզում է մահացածի ինքնությունը։