Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արթուր Ալեքսանյան
A A
Սպորտ

Արթուր Ալեքսանյանը կմասնակի աշխարհի առաջնությանը. Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմասնակցի 2025 թվականի աշխարհի առաջնությանը: 

Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: 

Ավելի վաղ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել էր սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնության մասնակցող հավաքականների նախնական կազմերը:  

Հայաստանի հավաքականի կազմում բացակայում էր Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անունը: