Բացել լրահոսը Փակել լրահոսը
535308005_1215351800606965_7793030218265817817_n
A A
Հասարակություն

Մեծ ուրախություն «Զինվորի Տանը»

«Զինվորի Տուն» Վերականգնողական կենտրոնում օրեր շարունակ տիրում է մեծ ուրախություն։ Մեր սիրելի Դավիթի և Ռոզայի ընտանիքում համալրում է տեղի ունեցել․ ծնվել է Շաքեն։

Կենտրոնի ողջ անձնակազմն ու զինվոր տղաները իրենց ընտանիքներով շնորհավորում են նորաթուխ ծնողներին՝ մաղթելով առողջություն, երջանկություն և Աստծո լույսով լեցուն կյանք։

Շաքեի ծնունդը բոլորիս համար նաև նոր հույսի ու սրբության խորհրդանիշ է, և Աստծո կամոք թող այդ լույսը մշտապես վառ մնա ձեր ընտանիքում։

Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոն