A
A
Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել
Աջակցիր «Ա1+»-ինԱզատ ոճի ըմբիշ, 65 կգ քաշային Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում:
Մուսիկյանը բրոնզե մեդալի համար պայքարում 4:0 հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ:
61 կգ քաշային Սարգիս Բեգոյանն ու 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար: Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 79 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը վնասվածքի պատճառով չի մասնակցել սփոփիչ գոտեմարտին: