Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-08-19_13-33-46
A A
Պաշտոնական

Նկատվում է ծուխ, կան տուժածներ․ ՃՏՊ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհին

Օգոստոսի 19-ին, ժամը 10։43-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է, նկատվում է ծուխ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «GAZelle» մակնիշի երթուղային միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով տուժածները դուրս են բերվել ավտոմեքենայից։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և մեկ տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Մեկ տուժածի շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բժօգնություն։