Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Իրանի նախագահն աղոթել է Երևանի Կապույտ մզկիթում (տեսանյութ)

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն օգոստոսի 18-ին այցելել է Երևանի Կապույտ մզկիթ և այնտեղ աղոթել։

Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը՝ տարածելով տեսանյութ։ Իրանի նախագահը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել օգոստոսի 18-ին։

Այս պահին ՀՀ նախագահի նստավայրում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի առանձնազրույցը, որին հաջորդելու է ընդլայնված կազմերով հանդիպումը։ Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը նաև հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։