Բացել լրահոսը Փակել լրահոսը
sZ00SdmPnPaPmmXJNNoDzzEJdP
A A
Հասարակություն

Մահացել է Դմիտրի Մարտիրոսյանը

Մահացել է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման խորհրդի անդամ, «Ղրիմի բարեկամներ» ակումբի անդամ, գրող-հրապարակախոս ԴՄԻՏՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:

«Այսօր 68 տարեկանում անսպասելի եւ ողբերգական մահով իր երկրային կյանքն ավանդեց իմ սիրելի ամուսինը: Հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողության մասին կտեղեկացնենք հավելյալ, քանի որ սպասում ենք ընտանիքի անդամների ժամանմանը», - գրել է Դմիտրի Մարտիրոսյանի կինը՝ Կարինե Տեր-Կարապետյան-Մանուկյանը: