Բացել լրահոսը Փակել լրահոսը
1cf58080-4044-4784-8843-8c049af114c8
A A
Պաշտոնական

Imperial Orchestra-ն վերադառնում է Երևան՝ CINEMA MEDLEY սաունդթրեքների շոուով

Imperial Orchestra -ն վերադառնում է Երևան` CINEMA MEDLEY սաունդթրեքների շոուով, և այս անգամ հանդիսատեսին սպասվում է հատուկ անակնկալ: Imperial Orchestra-ն Ռուսաստանի ամենատեխնոլոգիական և ամենամասշտաբային նվագախումբն է։ Նրանց սիմֆոնիկ շոուներին արդեն այցելել է ավելի քան 850 հազար հանդիսատես։

Imperial Orchestra-ն ճանաչում ձեռք բերեց ֆիլմերի և համակարգչային խաղերի սաունդթրեքների աներևակայելի կատարման շնորհիվ, որոնք նվագախումբը ներկայացնում է medley ժանրում։ Դրանից բացի, համույթի ծրագրում կան դասական երաժշտության գլուխգործոցներ, մյուզիքլներ, աստղերի հետ երաժշտական հիթեր և այլն։ Վեց տարվա ընթացքում այն փոքր կամերային կազմից և համեստ համերգներից հասել է ամենահայտնի արտիստների, ինչպես նաև ընկերությունների հետ համագործակցության՝ ինչպիսիք են «Кинопоиск»-ը և «Яндекс»-ը։

Imperial Orchestra-ն ունի պետական պարգևներ, ճանաչում Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում, իսկ 2025 թվականին արժանացել է միջազգային Bravo մրցանակին՝ ստանալով «Տարվա նվագախումբ» տիտղոսը։ Այն հանդես է գալիս հայտնի դիրիժորներ Լև Դունաևի և Իոսիֆ Նուրդաևի ղեկավարությամբ։