Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱՄՆ դեսպանատուն
A A
Պաշտոնական

Սեպտեմբերի 2-ից ուժի մեջ կմտնեն ԱՄՆ վիզայի համար հարցազրույցից ազատման ծրագրի նոր կանոններ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ փոփոխություններ են արվել առանց հարցազրույցի ներկայանալու ծրագրով վիզա ստանալու իրավասության կանոններում։

2025 թվականի սեպտեմբերի 2-ից ուժի մեջ են մտնելու ԱՄՆ վիզայի համար հարցազրույցից ազատման նոր պայմանները։

«B-1, B-2 կամ B1/B2 տեսակի (տասը տարվա վավերականությամբ) նոր վիզայի հայտ կարող են ներկայացնել այն անձինք, որոնց նախորդ վիզայի ժամկետը լրացել է վերջին տասներկու ամիսների ընթացքում։

Նախորդ վիզան ստանալու պահին դիմորդը եղել է առնվազն 18 տարեկան։ 14 տարեկանից ցածր և 79 տարեկանից բարձր դիմորդները պետք է անձամբ ներկայանան հյուպատոսի հետ հարցազրույցին»,–ասվում է հրապարակման մեջ։