Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Արաքսում ապօրինի ավազ է արդյունահանվել

Արաքսում ապօրինի ավազ է արդյունահանվել․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե
 
📌 Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզում իրականացվող կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Արաքս համայնքի Ապագա գյուղի վարչական տարածքում արձանագրել են ավազի ապօրինի արդյունահանման դեպք։
 
❌ Առանց համապատասխան իրավական հիմքերի ծանր տեխնիկայով հանքանյութի ապօրինի արդյունահանումն անմիջապես դադարեցվել է։
 
🚜 Տեխնիկան և բեռնատարը տեղափոխվել են Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պահպանվող տարածք։
 
⚖️ Առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։