Բացել լրահոսը Փակել լրահոսը
թրամփ փաշինյան ալիեւ
A A
Քաղաքականություն

Նրանք հիմա իմ լավ ընկերներն են. Թրամփն անդրադարձել է Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին անվանել է «մեծ առաջնորդներ» և իր «լավ ընկերներ»՝ ևս մեկ անգամ անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի հետ տեղի ունեցած հանդիպմանը։ Այս մասին նա գրառում է կատարել իր Truth Social հարթակում։ 

«Մեծ պատիվ էր լինել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, երբ մենք ստորագրեցինք խաղաղության պայմանագիր տասնամյակներ տևած պատերազմից և մահից հետո։ Նրանք երկու հրաշալի մարդիկ են և մեծ առաջնորդներ։ Նրանք հիմա իմ լավ ընկերներն են», - գրել է Սպիտակ տան ղեկավարը։