Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Երևանի մանկապարտեզները նոր գույքով համալրելու գործընթացը շարունակվում է (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանի կողմից մանկապարտեզների համար ձեռք է բերվել խոհանոցային և կենցաղային նոր տեխնիկա՝ սալօջախ, սառնարան, լվացքի մեքենա: Նախակրթարանները հագեցվել են մանկական սեղաններով և աթոռներով, եռահարկ հարմարավետ մահճակալներով, տնտեսական պարագաների համար նախատեսված պահարաններով, ինչպես նաև նորացվել է մարզական գույքը: Բացի այդ, երեխաների զարգացումը ապահովելու նպատակով 40 մանկապարտեզներում ներդրվել է ռոբոտաշինության ծրագիր: Ձեռք են բերվել նաև զարգացնող խաղեր և ուսուցողական գրքեր: Այս նպատակով 2020 թվականից մինչ օրս ծախսվել է շուրջ 450 մլն դրամ: