Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԹՐԱՄՓ 1
A A
Քաղաքականություն

Պատմական օր է Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և աշխարհի համար. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր սոցանցի էջում գրել է, որ ակնկալում է Սպիտակ տանը հյուրընկալել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պատմական խաղաղության գագաթնաժողովի շրջանակում։

«Վաղը նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը պաշտոնական խաղաղության պայմանագրի ստորագրման արարողության համար։ ԱՄՆ-ն նաև երկկողմ համաձայնագրեր կստորագրի երկու երկրների հետ՝ միասին տնտեսական հնարավորություններ որոնելու և Հարավային Կովկասի տարածաշրջանի ներուժը լիովին բացահայտելու համար։ Ես շատ հպարտ եմ այս քաջ առաջնորդներով, ովքեր ճիշտ որոշում են կայացրել Հայաստանի և Ադրբեջանի հիանալի ժողովուրդների համար։ Դա լինելու է պատմական օր Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և աշխարհի համար», գրել է նա։