Բացել լրահոսը Փակել լրահոսը
default
A A
Հասարակություն

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, 1.5 տարի ժամկետով կազատազրկվի. փաստաբան

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Գարիկ Գալեյանի գործով բողոքների քննությունը։ Դատարանը մասնակի (պատժի մասով) բավարարեց պաշտպանական կողմի բողոքը, սակայն որոշեց, որ խուլիգանության մեղադրանքով նա պետք է 1,5 տարի ժամկետով ազատազրկվի։ Այս մասին սոցցանցերի իր էջում հայտնել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

«Հիշեցնեմ, որ ըստ ՀՀ ՔԿՎ ստացված տեղեկատվության, խուլիգանության երկրորդ մասի մեղադրանքով ազատազրկման վայրերում պատիժ է կրում․․․ 3 անձ, որոնք դատապարտվել են կրկնահանցագործության և այլ ծանր հանցանքների համակցության համար։

Կարող ենք արձանագրել, որ Գարիկ Գալեյանը կլինի առաջին անձը՝ ով նման մեղադրանքով ազատազրկման ձևով պատիժ կկրի քրեակատարողական հիմնարկում։

Հիշեցնեմ, որ Գարիկ Գալեյանին պետությունը մեղադրում էր խուլիգանության համար, որը դրսևորվել էր անձի վրա խմելու մաքուր ջուր լցնելով։

Հիշեցնեմ, որ պետությունը խուլիգանություն չէր համարել Կասկադ համալիրում Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու աչքին թքելը։

Հիշեցնեմ, որ օգոստոսի 17-ին Գարիկ Գալեյանի հերոս որդու՝ Մխիթարի ծննդյան օրն էր և նա չէր կարող չլինել Եռաբլուրում։

Բան չասի, թող ձեր բալեքը ողջ լինեն»,–գրել է փաստաբանը։