Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահին (տեսանյութ)

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ: Սերդար Բերդիմուհամեդովը ողջունելով Հանրապետության նախագահին շնորհակալություն է հայտնել Թուրքմենստան այցելելու և «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովին» մասնակցության համար:

Իր հերթին նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Թուրքմենստանի նախագահին հրավերի և միջոցառման բարձր մակարդակով կազմակերպման և անցկացման համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունների վերաբերյալ հարցեր: