Բացել լրահոսը Փակել լրահոսը
528745993_1342953904502435_1308174682759133663_n
A A
Սպորտ

«Batumi Municipality Cup-2025»-ին 7 խաղափուլից հետո «A» խմբում միանձնյա առաջատարն է միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը

Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող «Batumi Municipality Cup-2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է 2 խաղափուլ:
 
 7 խաղափուլից հետո «A» խմբում միանձնյա առաջատարն է միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը, ով ունի 6 միավոր, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ 
 
🇦🇲 «B» խմբում 5.5 միավորով առաջատարների շարքում են Արարատ Ստեփանյանը, Արտուշ Ավագյանը և Վարդան Մելքոնյանը:
🇦🇲 «C» խմբում 6.5 միավորով առաջատարն է Գառնիկ Գրիգորյանը:
🇦🇲 Մինչև 12 տարեկան պատանիների խմբում 6 միավորով առաջատարն է Գոռ Դաբաղյանը:
🇦🇲 Մինչև 10 տարեկան աղջիկների խմբում 6.5 միավորով առաջատարն է Արիանա Չիլինգարյանը: Այս խմբում երկրորդ հորիզոնականում է Ալիսա Պետրոսյանը:
🇦🇲 Մինչև 8 տարեկան պատանիների խմբում 6 միավորով առաջատարն է Գևորգ Գեղամյանը: