Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-08-01_22-57-57
A A
Պաշտոնական

Փրկարարներն ուղղել են բեռնատարը

Օգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է ճանապարհի երթևեկելի հատվածում՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ուղղել են բեռնատարը. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է: