A
A
Վերին Լարսը փակ է․ սելավը հեղեղել է Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎերին Լարսի անցակետը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակվել է սելավի պատճառով։
Տեղեկությունը հայտնում է Հյուսիսային Օսեթիայի արտակարգ իրավիճակների ծառայությունը։
Սելավը հեղեղել է դեպի Վերին Լարս տանող ճանապարհը «Կազբեգի» անցակետի մոտ։
Սոցցանցերում տարածված տեսանյութում լսվում է շչակի ազդանշանը, որը զգուշացնում է սելավի մասին։ Օգտատերերի հաղորդմամբ՝ երթևեկությունը երկու ուղղություններով դադարեցվել է, ճանապարհը փակ է մինչև իրավիճակի հստակեցումը: